Առողջ տղամարդ
Տղամարդու սերմնահեղուկը քայքայող 6 գործոն
 
                            Տղամարդիկ այնքան են անհանգստանում իրենց սերմնաբջիջների քանակի մասին, որ երբեմն մոռանում են դրանց որակի կարեւորության մասին։ Սակայն փաստ է, որ զույգերի գրեթե 15%-ը, մի քանի տարի համատեղ կյանքից հետո անկարող են երեխա ունենալ, հաղորդում է Medical Daily-ն։ Տղամարդու անպտղությունը կարող է առաջանալ մի քանի պատճառներից. սերմնահեղուկի արտադրման, սերմնաբջիջների շարժունության եւ արգելափակման խնդիրների պատճառով։ Ինչպես հայտնի է, ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահումները կարող են սահմանափակել սերմնահեղուկի արտադրությունը եւ բացասաբար ազդել դրա որակի վրա։ Բայց կա՞ն արդյոք այլ վարքագծային եւ էկոլոգիական գործոններ, որոնք կարող են նվազեցնել տղամարդու պտղաբերությունը։ Ահա այն 6 գործոնները, որոնք կարող են բացասաբար ազդել սերմնաբջիջների քանակի վրա, ինչի մասին տղամարդիկ նույնիսկ գլխի էլ չեն ընկնում։
- Բեկոն
 Բեկոնի խրթխրթան կտորները շատ համեղ են, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք կարող են բացասաբար ազդել սերմնաբջիջների քանակության վրա։ Հարվարդի համալսարանի գիտնականները կատարել են հետազոտություն 156 տղամարդու շրջանում, ովքեր մասնակցել են արտամարմնային բեմնավորման (ԱՄԲ)։ Հետազոտության ղեկավար դոկտոր Մարիամ Աֆեյշը եւ համալսարանական իր գործընկներները ուսումնասիրել են մասնակիցների եւ իրենց զուգընկերուհիների սննդակարգը, թե ինչ հաճախականությամբ են նրանք վերամշակված միս, սպիտակ, թռչնի միս եւ ձուկ կերել։ Հիմնականում ձուկ եւ բանջարեղեն օգտագործած տղամարդկանց մոտ սերմնաբջիջների քանակը ավելի շատ է եղել, քան նրանք, ովքեր վերամշակված եւ կարմիր միս են կերել։
- Շոգեբաղնիք (սաունա)
 Շոգեբաղնիքներում քրտնել սիրող, բայց, միեւնույն ժամանակ, երեխա ունենալ ցանկացող տղամարդիկ պետք է այլընտրանք գտնեն։ Իտալիայում Պադովա համալսարանի հետազոտողները խնդրել են անցկացրել մոտ 30 տարեկան 10 առողջ ֆինն տղամարդու երեք ամիս, շաբաթական երկու անգամ գնալ շոգեբաղնիք եւ քրտնել այնտեղ 15 րոպե։ Հետազոտության սկզբում բոլոր մասնակիցների մոտ եղել են նորմալ քանակությամբ սերմնաբջիջներ։ Շոգեբաղնիք գնալուց առաջ եւ հետո հետազոտողները մասնակիցներից արյան եւ սերմնահեղուկի նմուշներ են վերցրել, չափել նրանց ջերմությունը։ Երեք ամիս անց մասնակիցների սերմնաբջիջների քանակը զգալիորեն նվազել է։ Այնուամենայնիվ, մասնակիցների մոտ ամեն ինչ վերականգնվել է վեց ամիս անց։
- Սթրես
 Սթրեսը եւ անհանգստությունը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մեր ընդհանուր առողջության վրա, այդ թվում նաեւ տղամարդու պտղաբերության վրա։ 38-49 տարեկան 193 տղամարդու շրջանում անցկացրած հետազոտությունը ներառել է սուբյեկտիվ եւ օբյեկտիվ սանդղակով գնահատել կյանքում եւ աշխատանքում պատահած այն իրադարձությունները, որոնք սթրեսի են ենթարկել մասնակիցներին։ California-Davis համալսարանի հետազոտողները կատարել են սերմնահեղուկի հետազոտություն՝ դրա շարժունակությունը եւ կոնցենտրացիան իմանալու համար։ Կյանքի ընթացքում սթրեսի ենթարկված տղամարդկանց սերմնահեղուկի կոնցենտրացիան ավելի քիչ է եղել, քան նրանք, ովքեր սթրես են տարել աշխատանքում։ Վերջիններիս սերմնահեղուկի նմուշների հետազոտությունները եղել են նորմայի սահմաններում, բայց իրենց մոտ նկատվել է տեստոստերոնի մակարդակի նվազեցում։
- Նոթբուք
 Միգուցե լսած կլինեք, որ չի կարելի նոթբուքը երկար ժամանակ դնել ծնկներին, քանի որ համակարգչի տաքությունը կարող է ազդել սերմնաբջիջների քանակի վրա։ Բայց Դուք երեւեի չգիտեք, որ անգամ Ձեր համակարգչին միացված Wi-Fi-ը, կարող է ազդել տղամարդու պտղաբերության վրա։ Fertility and Sterility ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը հավաքել է առողջ տղամարդկանց սերմնաբջիջների 29 նմուշներ, ովքեր չորս ժամ աշխատել են համացանցին միացված նոթբուքով։ Wi-Fi- ճառագայթումը վնասել է ԴՆԹ-ն եւ նվազեցրել սերմնահեղուկի շարժունությունը։
- Պեստիցիդներ
 Պեստիցիդների ազդեցությունը մարդու վրա բացասաբար է ազդում նրա առողջության վրա՝ առաջացնելով բնածին արատներ, նյարդային խանգարումներ եւ, անգամ, սերմնաբջիջների քանակի նվազեցում։ Ջորջ Վաշինգթոնի համալսարանի շրջակա միջավայրի եւ աշխատանքի հիգիենայի վարչությունից գիտնականների մի խումբ ուսումնասիրել է տղամարդու պտղաբերության վրա պեստիցիդների ազդեցության մասին կատարված 17 նոր հետազոտություններ. 17-ից 15-ը բացահայտել են պեստիցիդների պատճառած վնասը։
- Մարիխուանա ծխելը
 Վերքին հետազոտություններից շատերում խոսվում է մարիխուանայի ենթադրյալ դրական ազդեցությունների մասին։ Բայց տղամարդիկ պետք է իմանան, թե ինչ կարող է անել կանեփ ծխելն իրենց սերմնահեղուկին։ Բուֆալո համասլարանի հետազոտողները, ովքեր ուսումնասիրել են մարիխուանա ծխող տղամարդկանց սերմնահեղուկի որակը եւ կոնցենտրացիան, ասել են, որ նրանց «փոքրիկ լողորդները» այրվել են՝ ձվին չհասելով, քանի որ շատ շուտ սկսել են լողալ եւ շատ շուտ խորտակվել։
 10.01.2015
10.01.2015                    Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
| Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73davinciclinic.am | 
Կարդացեք նաև
 
                                        
                                
                Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում
 25.10.2024
25.10.2024                                     
                                        
                                
                Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...
 13.11.2023
13.11.2023                                     
                                        
                                
                Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...
 19.10.2023
19.10.2023                                     
                                        
                                
                Գիշերային քրտնարտադրությունը մարդու համար տհաճ երևույթ է: Քրտինքը մարմնի ջերմաստիճանի կարգավորման համակարգի բնականոն մասն է։ Այն պայմանավորված է ո՛չ միայն արտաքին գործոններով (ջերմաստիճան, հագուստ)...
 12.04.2022
12.04.2022                                     
                                        
                                
                Մարդկության ակունքներից սկսած՝ տղամարդու գործունեությունը կենտրոնացած է եղել սննդի հայթայթման, պաշտպանության և հայրության վրա: Այդ ամենն արդիական է նաև այսօր, սակայն նման գործառույթները կարող է...
 29.03.2022
29.03.2022                                     
                                        
                                
                Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով...
 01.02.2022
01.02.2022                                     
                                        
                                
                Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:
Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու...
 17.01.2022
17.01.2022                                     
                                        
                                
                Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...
 25.10.2021
25.10.2021                                     
                                        
                                
                Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...
 24.09.2021
24.09.2021                                     
                                        
                                
                Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդների ձևի փոփոխությունն է, որը հայտնաբերվում է սերմնահեղուկի հետազոտության ժամանակ: Այն հաճախ զուգակցվում է այլ անբարենպաստ համախտանիշների հետ և կարող է...
 24.09.2021
24.09.2021                                     
                                        
                                
                Թլպատումը (Circumcision) վիրահատական միջամտություն է, որի միջոցով հեռացվում է առնանդամի գլխիկը ծածկող մաշկը...
 31.08.2021
31.08.2021                                     
                                        
                                
                Տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց առողջության մասին և շատ հաճախ անտեսում են դրան սպառնացող նախանշանները։ Ստորև ներկայացնում ենք 7 փաստ, որոնց մասին տղամարդիկ պետք է իմանան...
 24.08.2021
24.08.2021                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
                                         
                                         
                                         
     
     
    